Վլադիմիր.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:
Ամեն ինչ կախված է նրանից, թե հիմնական միջոցի վրա կատարված ծախսերը ճանաչում եք որպես ընթացիկ, թե՞ կապիտալացվող: Եթե ծախսերը ճանաչվում են որպես ընթացիկ, ապա այդ ծախսերը չեն միացվում հիմնական միջոցի արժեքին, այլ պետք է ճանաչվեն որպես հաշվետու ժամանակաշրջանի ծախս, իսկ եթե կապիտալացվող են, ապա միացվում են հիմնական միջոցի արժեքին հետևյալ կերպ՝
դ-տ 823
կ-տ 211
կ-տ 527
կ-տ 525
կ-տ 252, 251
նորոգման աշխատանքների ավարտից հետո՝
դ-տ 111
կ-տ 823
Շնորհակալություն:
Իսկ վերանորոգման համար վճարած գումա՞րը: Չէ՞ որ ստացվել է ծառայություն՝ 521: