Հիմնադրի և տնօրենի փոփոխություն

Անի.

ՍՊԸ-ի տնօրենը հանդիսանում է հիմնադիր` 100 տոկոս բաժնեմասով։ Ի՞նչ գործընթացով է տեղի ունենում հիմնադրի և տնօրենի փոփոխություն, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է փոփոխությունները կատարեք պետռեգիստրում, դիմում, 10 000 պետ. տուրք, հիմնադրի որոշումը տնօրենի լիազորությունների դադարեցման ու նորի նշանակման մասին, նոր տնօրենի տվյալները:

Knarik

ՍՊԸ-ի հիմնադրի փոփոխություն /եթե հիմնադիրը մեկ անձ է/ ՝նշանակում է ՍՊԸ-ի վաճառք կամ նվիրատվություն այլ անձի,ինչը կատարվում է հիմադիր ժողովի միջոցով,նոտարով և պետ.ռեգիստրով: Իսկ տնօրենի հարցը լուծում է հիմնադիր-տնօրենի հրամանը,կամ աշխատանքային պայմանագրի լուծումը:

Ալլա

Հիմնադրի փոփոխությունը կատարվում է փայամասնակցության վաճառքի պայմանագրի հիման վրա, որը ներկայացնում եք պետ. ռեգիստր, որտեղ գրանցում է ստանում նոր մասնակիցը, նոր մասնակցի վկայական է տրվում, իսկ տնօրենի փոփոխությունը կատարվում է հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ /կամ հիմնադրի որոշմամբ, եթե հիմնադիրը մեկ անձ է/, որը ևս պետք է պետ. ռեգիստրում ստանա պետական գրանցում։

Karine

Փայաբաժնի առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա պետռեգիստրում կգրանցեն նոր հիմնադրին։ Իսկ նոր տնօրենին պետռեգիստրում գրանցում են հիմնադրի որոշման հիման վրա։