Իլոնա․
Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ, հարցս վերաբերվում է հիմնադրամներին: Հիմնադրամը գրանցվել է 2023թ նոյեմբերին, գործնեություն չի ծավալել, աշխատող չի ունեցել։ Միայն տնօրենը պետ. ռեգիստրում նշված էր 22.11.2024թ: Փաստացի գործնեությունը սկսել է հունվարից 2024թ., ոչ մի հաշվետվություն դեռ չկա հանձնված: Կասե՞ք՝ որտեղի՞ց սկսել , և արդյո՞ք տնօրենի համար աշխատողի հայտ չներկայացնելը խնդիր է լինելու: Նշեմ նաև, որ այդ ամիսների համար աշխատավարձ չի ստացել տնօրենը ու չի ստանալու:
Կասե՞ք՝ որտեղի՞ց սկսել, և արդյո՞ք տնօրենի համար աշխատողի հայտ չներկայացնելը խնդիր է լինելու։ Նշեմ նաև, որ այդ ամիսների համար աշխատավարձ չի ստացել տնօրենը ու չի ստանալու։
Պետք է գրանցեիք, չեք գրանցել դրա համար 189 ձևը չեք հանձնել թեկուզ 0-ական դրա համար տույժ և տուգանք չի կիրառվել, ստուգման ժամանակ կհայտնաբերեն և կտուգանեն, ճիշտ կլինի կարծում եմ հիմա գրանցեք։
Շնորհակալություն:
տնօրենի համար աշխատողի հայտ չներկայացնելը դեռ խնդիր չի լինելու, այս տարի շահութահարկի ու հիմնադրամի գործնեության հաշվետվություն պետք է ներկայացնեք 2023թ. հաշվով :
Շնորհակալ եմ.
Իսկ կարող եք ասել ամսական ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում հիմնադրամները։ Ամսական ԱԱՀ ներկայացնում են, թե՞ ոչ։
Ու ինչպես վարվեմ, եթե կազմակերպությունը գրանցվել 2023թ նոյեմբերին, տնօրենին գրանցեմ ասենք փետրվար ամսին, նորմա՞լ է։
ամսական եկամտային հարկի հաշվետվություն են ներկայացնում հիմնադրամները, եթե գրանցված աշխատող կա, Ամսական ԱԱՀ չեն ներկայացնում,մինչև 115 մլն-ը,եթե տնօրենին գրանցեք փետրվար ամսին, նորմալ է,