Բարև ձեզ: 2020թ. ապրիլի 19-ին ավարտվում էր հղիության և ծննդաբերության համար նախատեսված արձակուրդը: Ապրիլի 13-ին գործատուին գրավոր ձևով տեղեկացրել եմ ապրիլի 20-ից աշխատանքի վերադառնալու մտադրության վերաբերյալ: Գործատուի հետ բանավոր համաձայնության գալով՝ որոշել եմ աշխատանքի վերադառնալ մայիսի 1-ից, սակայն գործատուն առանց ինձ հետ համաձայնեցնելու անորոշ ժամկետով մայիսի 1-ից երկարացրել է երեխայի խնամքի արձակուրդը և մինչև այսօր պարզաբանումներ չի տալիս դրա վերաբերյալ: Արդյո՞ք գործատուն իրավունք ուներ առանց իմ գրավոր դիմումի երկարացնելու երեխայի խնամքի արձակուրդը, և իրավունք ունե՞մ արդյոք ես ցանկացած պահին վերադառնալու աշխատանքի: Նշեմ նաև, որ ես ապրիլի 20-ից 30-ի համար նույնպես գրավոր դիմում չեմ ներկայացրել, համաձայնությունը եղել է բանավոր:
Աշխատանքի վերադառնալուց հետո արդյո՞ք հնարավոր է երեխայի խնամքի արձակուրդ վերցնել մաս առ մաս, օրինակ՝ տարբեր ամիսներին 1-2 ամիս տևողությամբ յուրաքանչյուր անգամ մինչև երեխայի 3 տարին լրանալը:
Նախապես շնորհակալ եմ:
Երեխայի խնամքի արձակուրդը տրամադրվում է դիմումի հիման վրա, որտեղ նշվում է նաև արձակուրդի տևողությունը։
ԱՕ Հոդված 173.Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Բարև ձեզ: Նախ՝ բանավոր համաձայնության չեն գալիս: Գրավոր ներկայացված փաստաթուղթը օրինական փաստաթուղթ է համարվում, իսկ Դուք այն չեք ներկայացրել: Ապրիլի 20-ին Ձեր գործատուին պետք է գրավոր դիմում ներկայացնեիք Ձեր վերադարձի մասին: Ըստ օրենքի երեխայի խնամքի արձակուրդը կարող եք վերցնել ամբողջությանբ կամ մաս առ մաս: Այն կարող եք ստանալ արտահերթ:
Բարև Ձեզ։ Ապրիլի 13-ին Ձեր կողմից գործատուին գրավոր տեղյակ պահելը աշխատանքը վերսկսելու մասին դեռ հիմք չէ։ Պետք է գրավոր դիմում ներկայացնել վերադարձի մասին։
Օրենքը թույլ է տալիս երեխայի խնամքի արձակուրդից օգտվել ամբողջությամբ կամ մաս-մաս։
Գործատուն իրավունք չուներ: Բայց բողոքել էլ չեք կարող, կարող է լուծել պայմանագիրը ձեր հետ այս հիմքերով:
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում: