ՀԴՄ ձեռքբերում

Ալբերտ․

Բարև Ձեզ:
Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ,
կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին.
1. Արդյոք գոյություն ունի՞ ՀԴՄ կտրոն տպող սարք ձեռք բերելու որոշված ընթացակարգ:
2. Եթե այո, ապա ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի որոշված ընթացակարգի համաձայն ձեռք բերվի ՀԴՄ կտրոն տպող սարք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀԴՄ կտրոն տպող սարք ձեռք բերելու շուկան ազատականացվել է, ինքներդ պետք է ձեռք բերեք, ընթացակարգ չկա։

Ալբերտ

Շնրհակալ եմ, հարգելի Ալլա:

Tigran

Պետք է ներկայացնել ՀԴՄ ձեռք բերման հայտ,ՀԴՄ գրանցման հայտ ու կնքել պայմանագիր ՀԴՄ սպասարկող որևէ կազմակերպպության հետ: Ումից գնել,որտեղից,կարևորը սահմանված պահանջների համապատասխան լինի, վաճառող գրանցված կազմակերպություններից գնելու դեպքում այս հարցը արդեն լուծված է:

Ալբերտ

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ, առավել հասկանալի պատասխանի համար:
Եթե ճիշտ եմ հասկացել, ապա, ՀԴՄ վաճառող գրանցված կազմակերպություններից գնելու դեպքում, լուծվա՞ծ է համարվում ՀԴՄ-ի սպասարկման համար կնքվող պայմանագրի հարցը: Իսկ ՀԴՄ ձեռքբերման և ՀԴՄ-ի գրանցման հայտերը, այնուամենայնիվ, պե՞տք է ներկայացվի Հարկային:

Last edited 2 տարի առաջ by Ալբերտ
Tigran

ՀԴՄ վաճառող գրանցված կազմակերպություններից գնելու դեպքում, ՀԴՄ-ի սպասարկման համար կնքվող պայմանագիրը տեղում կնքում են: Օգտագործվածն էլ որ տանես էլի սպասարկման պայմանագիր կնքում են:ՀԴՄ ձեռքբերման հայտ ներկայացվում է նորը գնելու դեպքում և ՀԴՄ-ի գրանցման հայտը,իսկ օգտագործվածի դեպքում միանգամից գրանցման հայտը:Ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

Ալբերտ

Շնորհակալ եմ, հարգելի Տիգրան:

Գայանե

 taxservise.am /ձև N100/ Դ Ի Մ ՈՒ Մ ՀԴՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ալբերտ

Շնորհակալ եմ, հարգելի Գայանե: