Նախ պետք է հաշվառվել որպես ԱՁ կամ ՍՊԸ, կախված վարկային պատմությունից ՀԴՄ կարող եք նաև ապառիկ տարբերակով ձեռք բերել, հարկային տեսչություն դիմում եք ներկայացնում օգտվողի անուն գաղտնաբառ ստանալու համար, եթե կանխիկ եք ցանկանում ձեռք բերել՝ ընտրում եք թե որ կազմակերպությունից եք ցանկանում սարքը ձեռք բերել, զանգահարում եք նրանց ուղարկում եք Ձեր վճարած անդորրագիրը, նրանք Ձեզ ՀԴՄ սարքի գործարանային համար են տրամադրում և դուք համակարգից լրացնում եք 100 ձևը: Դիմում ՀԴՄ ձեռք բերելու մասին: Ապառիկ տարբերակով ձեռք բերել ցանկանալու դեպքում մտնում եք օրինակ՝ այս կայքով լրացնում եք ապառիկ ձեռք բերման հայտը, նրանք Ձեզ զանգահարում ասում են ապառիկ կտրամադրեն, թե ոչ: Նշեմ նաև, որ ապառիկի հայտ հարող եք ներկայացնել ցանկացած ֆիզիկական անձի անունից ով վարկային պատմություն ունի:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Tigran on Գյուղմթերքի ձեռքբերում շուկայից: “սակայն դեռ ինվոյսինգում այդ ձևերը չկան, այո 2025թ.-ի հունվարի 1-ից էլեկտրոնային հաշիվ պետք է գրվեր, թղթային տարբերակով միակողմանի գնման ակտ…” Jan 8, 21:42
Tigran on ՍՊԸ գերազանցել է ԱԱՀ շեմը: “տարին փոխվել է ,հիմա էլ այլ դրույքաչափ, է, ավելի լավ չի այդ ԱԱՀ ն վճարեք ու հաշվարկը ներկայացրեք, մեծ գումար…” Jan 8, 21:39
Tigran on Ո՞րն է արտադրական գործունեությունը: “ՀԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիան դա արտադրակա՞ն գործունեության արդյունք է, տնտեսական գործնեության ու այլ դասակարգիչներով է դա որոշվում,” Jan 8, 21:35
Tigran on Ավտոտեխսպասարկում 2025: “շրջհարկով հարկման դաշտ, 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական,…” Jan 8, 21:32
Tigran on Արդյո՞ք գույքագրման անհրաժեշտություն կա: “գույքագրում իրականացնել պառտադիր է 24մլն ու ավելի շրջանառություն ունեցած սուբյեկտների համար, արեք թեկուզ կամավոր կարգով,” Jan 8, 21:25
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։
Առաջինը պետք է ձեռք բերեք սարքը ու ներկայացնեք հարկայինին գրանցման հայտ ու որևէ սպասարկող կազմակերպության հետ սպասարկման պայմանագիր կնքեք:
ՀԴՄ ձեռք բերելու հայտ եք ներկայացնում taxservice-ով, այնուհետև որևէ սպասարկող կազմակերպության հետ կնքում պայմանագիր:
Ձեռք եք բերում հդմ, գրանցում taxservice-ով, հդմ-ը սպասարկող ընկերությունը կօգնի Ձեզ :