Արա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։
Հաշվողական և համակարգչային տեխնիկա, հաղորդակցական սարքավորումների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը 1 տարի է, ապա հաշվի առեք որ ամսին է գնվել, այդ ամիսների հաշվով 2021-ի ծախսը հաշվեք, 2022-ին էլ մնացած մասը: Կստացվի ամորտիզացվեց 1 տարի իքս ամսում, կամ մինիմալ 1 տարին ապահովվեց:
Այո , դա չի համարվում հիմնավոր ձեռք բերում, նշանակում է դրա գծով կատարված ամորտիզացիոն հատկացումը ևս չի համարվի ծախս։