Կարեն․
Ողջույն բոլորին։ 2018 թվականին, որպես սահմանամերձ գոտում գործունեություն իրականացնող ԱՁ, ՊԵԿ-ի կողմից ստացել ենք ՀԴՄ սարք: Արդյո՞ք այդ սարքը հիմա կարող ենք վերագրանցել մեկ այլ իրավաբանական անձի վրա, և եթե այո՝ ինչ որ մուծումներ պե՞տք է արվեն, թե՞ ոչ: Հարցը նրանում է, որ սարքը տրամադրվել է անվճար:
Այո, այդ սարքը հիմա կարող եք վերագրանցել այլ իրավաբանական անձի վրա, եթե գործունեություն չեք իրականացնում, գրանցումից հանեք որ կարողանան այլ սուբյեկտի վրա գրանցեն: Մուծումների հարցը ճշտեք սպասարկող կազմակերպության հետ:
Մուծումներ չկան գործարքի համար,հանգիստ անվանափոխեք, եթե գործունեություն չեք իրականացնում:
Եթե կասեցրել եք ձեր Ա/Ձ֊ի գործունեությունը, դիմեք Ձեր ՀԴՄ֊ն սպասարկող կազմակերպությանը այն զրոյացնելու համար։ Այնուհետև կարող եք անվանափոխել։
Անկախ ՀԴՄ-ի ձերքբերման աղբյուրից՝ ներկայումս սեփականատերը և տնօրինողը հանդիսանում եք Դուք: Այնպես, որ այդ սարքը հիմա կարող ենք վերագրանցել մեկ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի վրա: