ՀԴՄ անվանացանկ

Հասմիկ․

Բարի օր, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ 58 350 մլն դրամը անցել է 2022թ․ սեպտեմբերին: Ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով:

Հիմա հարցի երկրորդ մասը: 2023թ հուլիսի 1-ից 58 350 մլն դրամը փոխվել է 24 000 մլն դրամի: Նոր բացված Ա/Ձ 2023թ 24 000 մլն անցնելու դեպքում տարվա տվյալ պահի՞ն անցնի անվանացանկի, թե՞ 2023թ կարող է աշխատել առանց անվանացանկի և 2024թ անցնի անվանացանկով ՀԴՄ կտրոն տրամադրելուն: Շատ շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք և հնարավորության դեպքում հղում տաք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Հարգելի Հասմիկ
հարց 1:Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ 58 350 մլն դրամը անցել է 2022թ․ սեպտեմբերին: Ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով: պատասխան՝ այո, ճիշտ եք հասկանում, 2023թ. հունվարի 1-ից ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով:
հարց 2: 2023թ հուլիսի 1-ից 58 350 մլն դրամը փոխվել է 24 000 մլն դրամի: պատասխան՝ չեմ գտնում 58,35 մլնն 24,0 մլն փոխվելու հիմքը: Կխնդրեի գրեիք հղումը: Այն ստանալուց հետո կփնտրեմ ու կպատասխանեմ 2-րդ հարցին:

Հասմիկ

Ըստ կառավարության 22.12.2022թ. N2038-Ն որոշման` 2023թ հուլիսի 1-ից ՀԴՄ-ով իրականացվող գործարքների մասով անվանական հաշվառման համար հիմք է հանդիսանալու 24 մլն. դրամը նախկին 58.35 մլն. դրամի փոխարեն։
https://www.e-gov.am/gov-decrees/item/39596/

Հարգելի Գայանե
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը։ 2023թ նոր բացված Ա/Ձ կարող է աշխատել առանց անվանացանկի մինչև տարվա վերջ և 2024թ․անցնի ՀԴՄ անվանացանկով տպելուն։ Այսօր հարկայինի թեժ գծից ասեցին, որ հնարավոր է։ Փոփոխության ամսաթիվը թյուրիմացություն է ստեղծում։ Այսինքի հիմք ընդունվելու է 2022թ թե 2023թ արդյունքները։ Կխնդրեի նշել ինչ տույժ ու տուգանք է հասնում խախտելու դեպքում։

Գայանե

Հարգելի Հասմիկ
ես ևս կարդացի որոշումը և առանձնացրեցի տարբերակներ այսպես.
1. 2023թ նոր բացված Ա/Ձ-ն ամբողջ 2023թ-ը կարող է աշխատել առանց անվանացանկի՝ անկախ 2023թ. շրջանառությունից՝ քանի որ նրա 2022թ. շրջանառությունը զրո է: 2024թ․կանցնի ՀԴՄ անվանացանկով տպելուն միայն այն դեպքում՝ եթե 2023թ. տարեկան շրջանառությունը բարձր կլինի 24 մլն-ից։ Եվ հետագա տարիներին կաշխատի անվանացանկով՝ անկախ իրացման շրջանառության մեծությունից:
2. Եթե 2023թ. շրջանառությունը չի գերազանցել 24 մլն շեմը՝ 2024թ. հունվարի 1-ից  կաշխատի առանց անվանացանկի ամբողջ տարին:
3. Եթե 2023թ. շրջանառությունը գերազանցել է 24 մլն շեմը՝ 2024թ. հունվարի 1-ից  մշտապես կաշխատի անվանացանկով՝ անկախ այդուհետ իրացման շրջանառության մեծությունից
4. Եթե 2022թ.տարեկան շրջանառությունը ցածր է 58,35 մլն-ից, բայց բարձր է 24 մլն-ից, ապա 2023թ. մինչև 01.07.2023թ. կաշխատի առանց անվանացանկ տպելու, իսկ այնուհետ կտպի անվանացանկով ՀԴՄ՝ անկախ հետագա իրացման շրջանառության մեծությունից:
5. Եթե 2022թ. շրջանառությունը չի գերազանցել 24 մլն շեմը՝ 2023թ. հունվարի 1-ից  կաշխատի առանց անվանացանկի ամբողջ տարին: 2024թ.-ը՝ կառաջնորդվի ելնելով 2023թ. տարեկան արդյունքներից:
6. Եթե 2022թ.տարեկան շրջանառությունը բարձր է 58,35 մլն-ից, ապա 01.01.2023թ. կաշխատի անվանացանկ տպելով և այնուհետ մշտապես կտպի ՀԴՄանվանացանկով ՝ անկախ հետագա իրացման շրջանառության մեծությունից:

Tigran

1 այո ճիշտ եք հասկացել, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրել անվանացանկով: 2 ես կարդացի որոշումը և հետևյալը հասկացա, որ 2023թ նոր բացված Ա/Ձ-ն մինչև 01,07 կարող է աշխատել առանց անվանացանկի,բայց երբ հատեց շեմը պետք է անցնի ՀԴՄ անվանացանկով տպելուն։

Հասմիկ

Շնորհակալ եմ Տիգրան
Բայց հարկային թեժ գիծը ասում է ամբողջ 2023թ կարող եք աշխատել առանց անվանացանկի։ Ինձ թյուրմացության մեջ է գցում 2023 թվականի հուլիսի 1-ը։ Հիմքը ընդունել են 2022թ տարեկան արդյունքը թե 2023թ վեց ամիսը։

Tigran

2038 որոշման պահանջները գործելու են 01.07.2023-ից, մեզ երևի դա է շփոթացնում, ես դրա համար գրել եմ որ եթե կհատի շեմը 01.07-ի դրությամբ կամ դրանից հետո պետք է անվանացանկ կիրառի: Հիմքը ընդունել են 2022թ տարեկան արդյունքը: իմ կարծիքով 01.07.23-ից, եթե շեմը հատել է կամ եթե կհատվի դրանից հետո, պետք է ՀԴՄ-ում այդ փոփոխությունները արտացոլել:

Հասմիկ

Շնորհակալություն