Լիլիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընտանիքով սկսել ենք զբաղվել հացաթխման արտադրությամբ։ Օգնեք խնդրեմ՝ ինչպիսի՞ իրավաբանական ձևակերպում տանք այս արտադրական ձեռնարկությանը, որ մտնենք հարկային դաշտ, եթե ունենք մեկ հիմնական աշխատող, և աշխատողն էլ պատերազմի մասնակից 22 տարեկան երիտասարդ է։ Եթե բիզնեսը հաջողվի՝ ո՞ր ձեռնարկատիրական ձևն է հարմար ընտրել, եթե աշխատողների թիվը հասնի 5 և ավելիի։
Սկզբում միկրոձեռնարկատիրական գործունեության հայտ տվեք, հետո էլ գործերը լավ կլինի շրջհարկով կաշխատեք, իսկ եթե ավելի լավ կլինի գործերը՝ ընդհանուր հարկման ռեժիմով:
Շնորհակալություն
Կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ օգտվելով այդ համակարգի որոշակի արտոնություններից։
շատ շնորհակալություն
Այո, սկզբի համար միկրոձեռնարկատիրական գործունեությունն է հարմար՝ շրջանառությունը 24 000 000 -ի դեպքում կփոխեք շրջհարկի դաշտ: Աշխատողների մասով միկրոյի հարկումը 01.07.2023-ից հավասարեցվում է հարկման մյուս դաշտերին, այսինքն արտոնությունը հանվում է:
սկսեք միկրոյով, իսկ այդ աշխատողը հաշմանդամության կարգ ունի, հետագայի համար է կարևոր,