Հելեն.
Բարև ձեզ։
Ես մի քանի հարցեր ունեմ և հուսով եմ՝ ինձ օգտակար ինֆորմացիայով կօգնեք։
Հացաբուլկեղենի խանութի գանձապահը, ով պետք է սպասարկի հաճախորդին, դրամարկղ վարի, վաճառք իրականացնի, աշխատաժամերը 11 ժամ + մեկ ժամ հանգիստ, օրը մեջ… նման պայմաններով աշխատողի աշխատավարձը որքա՞ն է կազմում, կամ հնարավո՞ր է այդ աշխատողին օրավարձով վճարել: Գանձապահի աշխատանքը ծա՞նր է, վնասակա՞ր: Խնդրում եմ ինձ հիմնարար բացատրել և օրենքից հղում անել: Անչափ շնորհակալ եմ:
Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝
Հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից:
4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հացաբուլկեղենի խանութի գանձապահը չի կարող Ձեր նշած պայմաններով աշխատել՝ աշխատաժամանակի առումով:
Ենթադրվում է, որ Ձեր գանձապահը 1974 թվականից հետո ծնված անձ է, կիրառում ենք ժամավճարի ձևը, որի նվազագույն չափը 330 դրամ է + ծանր, վնասակար աշխատանքի ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի՝ ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, այսինքն՝ 330*1.3 կլինի 429 դրամ, դրանում՝ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ, չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Այսինքն՝ եթե ամիսն ունի 30 օր, աշխատելու է 15օր*12ժամ կլինի 180 ժամ, 180*429 կլինի 77 220 դրամ + նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոսի չափով՝ 2 625 դրամ, + հարկերը՝ 27 773 դրամ եկամտային հարկ, + 1 000 դրամ զինծառայողների ֆոնդին, ընդհանուր պահումները՝ 31 398 դրամ, հաշվարկային աշխատավարձը կլինի 104 993 դրամ կամ 105 000 դրամ: Գանձապահի աշխատանքը ծանր, վնասակար է, հղումները մի քանիսն են:
Հարգելի Հելեն, նախորդ 2 պատասխանները հստակ ու մանրամասն ներկայացնում են Ձեր նշած իրավիճակի աշխատաժամանակի և աշխատավարձի կարգավորումը: Ինչ վերաբերում է գանձապահի աշխատանքի վնասակար լինելուն, ապա կարծում եմ՝ խոսքը գնում է այս որոշման մասին, սակայն այստեղ խոսքը վերաբերում է միայն կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահներին, իսկ նշված դեպքում վերահաշվարկում և տեսակավորում տեղի չի ունենում:
Նախ գանձապահին հասնում է 50 տոկոս հավելում վնասակար աշխատանք կատարելու համար: Բացի դրանից արտաժամյա աշխատելու դեպքում տրվում է հավելում՝ 50 տոկոսի չափով: Կա նաև արտաժամյա աշխատանքի սահմանափակում, որը չպետք է գերազանցի տարեկան 120 ժամը: