ՄԱՐԻ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:
Ձեր գործատուն ճիշտ է ասում, կարող եք ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Բայց չեք նշել, թե որ հարկատեսակի հաշվանցման համար եք դիմում ներկայացնելու: Եթե գրանցված եք, մտեք հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հաշվետվությունների բաժին, այնտեղից ընտրեք անհրաժեշտ դիմումի ձևը, լրացրեք և ուղարկեք:
Հարգելի Մարի, էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման բաժնում 85 համարի հաշվետվությունն է: