Հարկերի վճարում տերմինալի միջոցով

Արփինե.

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարելի է հուլիսի 1-ից հարկային պարտավորությունները՝ դրոշմանիշային վճարը և հդմ սպասարկման վճարը վճարել տերմինալի միջոցով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, իհարկե, կարող եք վճարել նաև տերմինալով։

Ափինե

Շնորհակալ եմ շատ, այսինքն սպը ի կամ Աձ ի կոմունալ վճարներն էլ կարող եմ տերմինալով անել՞

Tigran

Դա չեք կարող, համաձայն անկանխիկի մասին 01․07-ից գործող օրենքի համաձայն։

Ափինե

Էդ դեպքում հդմ սպասարկումն էլ չեմ կարող:

Tigran

Այո, դա էլ չեք կարող։

Սվետա

Իսկ եթե ԱՁ ի հդմ սպասարկման գումարը արդեն տերմինալով եմ փոխանցել,ի՞նչ պետք է անեմ։

Tigran

Հուլիսի 1-ից անկանխիկ պետք է արդեն վճարեք։

Տիգրան

Բարև Ձեզ, ուզում եմ հասկանալ , եթե օրենքի համաձայն անկանխիկ վճարումը դա “կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին”   և մենք տերմինալով կանխիկ փոխանցում ենք մատակարարի բանկային հաշվին, ինչու՞ դա խախտում է համարվում։


Գայանե

Հուլիսի 1-ից տերմինալի միջոցով կարող եք վճարել միայն հարկային պարտավորությունները, իսկ մատակարար կազմակերպություններին՝ ոչ:

Ալլա

Համաձայն ԱՆԿԱՆԽԻԿ   ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ՄԱՍԻՆ Օրենքի
անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)`  կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).