Էլինա․
Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։
Այո, կարող եք ուրիշին լիազորել, ով ID ունի(պարտադիր pin և puk կոդերով ), և նրա քարտով ստորագրեք, բայց պիտի դիմեք հարկային, որպեսզի Ձեզ տրամադրեն լիազորի անուն, մնացած գործողությունները արդեն պիտի անձամբ անեք, հաշվառման ամսաթվից հետո 20 օրվա ընթացքում պիտի ուղարկեք հայտարարություն, թե որ հարկատեսակով եք աշխատելու: Այս բոլուրը պիտի անեք հարկայինի օնլայն հարթակով https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf
դուք լիազորի կոդը ձեր անունով վերցրեք հարկայինից ու որևէ մեկին դիմեք,եթե կարիք կլինի գրեք,միայն հիշեք որ գրանցվելուց 20 օրվա ընթացում պետք է այն ներկայացվի էլեկտրոնային եղանակով,