Հարկային ստուգումների և ակտի մասին

Դավիթ Ասատրյան.

Հարգելի կոլեգաներ, հարկային ստուգումների և ակտի մասին: Բերեք կոնկրետ օրինակներ, երբ է`
1. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը
2. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 27-ը
3. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը և 27-ը միաժամանակ:
Շնորհակալություն!

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիդա

Հարգելի Դավիթ, օրինակները շատ են.
Պատկերացրեք, որ սահմանված կարգով հաշվապահական հաշվառում չեք վարում, որի հետևանքով հաշվետվություններ չեք ներկայացնում կամ ներկայացնում եք սահմանված կարգի խախտումներով, օրինակ ԱԱՀ-ի հաշվարկը: Ենթադրենք պետք է ներկայացնեիք ԱԱՀ-ի հաշվարկ, որով պետք է արտացոլվեր Կազմակերպության կողմից ներկա պարտքը բյուջեյին 500 հազ. ՀՀ դրամ, սակայն այն չեք ներկայացրել և չեք վճարել այն:
Հարկերի մասին օրենքի համաձայն կենթարկվեք հետևյալ պատասխանատվությանը.
27 հոդված` գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային տեսչության կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` հարկի ամբողջ գումարի չափով , այսինքն կգանձվի 500 հազ. դրամը + 250 հազ. դրամ տուգանք առաջին անգամ, իսկ 1 տարվա ընթացքում կրկնելու դեպքում տուգանքը կկազմի 500 հազ. դրամ:
25 հոդված`այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի 10 տոկոսի չափով: Այսինքն 50 հազ. դրամ:
Այդ տուգանքներից հետո Ձեր պարտավորությունը կկազմի բյուջեի հանդեպ 1-ին անգամ 500 հազ./հարկի գումարը/+250 հազ./տուգանք 27-հոդվ./+50 հազ. /տուգանք 25-հոդվ./= 800 հազ. ՀՀ դրամ: 1 տարվա մեջ կրկնելու դեպքում 500 հազ./հարկի գումարը/+500 հազ./տուգանք 27-հոդվ./+50 հազ. /տուգանք 25-հոդվ./= 1050 հազ. ՀՀ դրամ
Ի դեպ այս տուգանքները վերաբերվում են բոլոր հարկատեսակների գծով չներկայացված կամ խախտումներով ներկայացված հաշվետվություններին և չմուծված գումարներին:

Դավիթ

Հարգելի Լիդա, այս ամենը հասկանալի է, հարցս ունի կոնտեքստ, ինձ թվում է, որ 25 և 27 հոդվածը կիրառել միասին հակասահմանադրական է, քանի որ, մեկ խախտման համար պետք է նախատեսված լինի մեկ պատիժ: Ձեր գրածից ստացվում է, որ 25 կամ 27 հոդվածը առանձին-առանձին չի կիրառվում ընդհանրապես, իսկ այդ դեպքում տրամաբանական կլիներ գործեր միայն 27 հոդվածը, ուղղակի 50 տոկոսի փոխարեն 60 տոկոս, իսկ 100 տոկոսի փոխարեն 110 տոկոս: