Հարկային ռեզիդենտի սերտիֆիկատ

Անի․

Բարև ձեզ, հարգելիներս: Որևէ մեկը ստացե՞լ է հարկային ռեզիդենտի սերտիֆիկատ: Ինձ հետաքրքրում է ողջ գործընթացը քայլ առ քայլ: Կարո՞ղ եք օգնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Եթե խոսքը ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի մասին է, ապա կարող եք ծանոթանալ ՀՕ հոդված 314-ին։

Tigran

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է1) կազմակերպության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի) դեպքում տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում.
1.1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դեպքում՝ դիմում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու վերաբերյալ.
2) ֆիզիկական անձի դեպքումա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում,
բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը
կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները: