Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ վարձակալությամբ տարածք ենք վերցրել հանրային սննդի համար, մարզում է գտնվում։ Վարձատուն ՍՊԸ է, որը գործում է ԱԱՀ-ով, իսկ վարձակալը ԱՁ է, միկրոյով է գործում։ Հիմա ո՞վ ի՞նչ հարկային պարտավորություն ունի, և ո՞վ է հաշվետվություն ներկայացնելու 189 ձև։ Կանխավ շնորհակալ եմ։
վարձատուն պետք է ծառայությունների հաշիվ գրի ու դա վճարման հիմք է , հարկային պարտավորություն ունի վարձատուն, այս դեպքում 189 հաշվետվություն ներկայացնելու կարիք չկա, 2 կողմն էլ բիզնես սոբյեկտ են,
Վարձատու ՍՊԸ-ն, որը գործում է ԱԱՀ-ով պետք է դուրս գրի հարկային հաշիվ։ Դա իր համար եկամուտ է և ենթակա է հարկման։ Իսկ վարձակալը ԱՁ-ն, որը միկրոյով է գործում գործարքի համար հարկատու չէ։ Ձև189-ի հաշվետվություն ներկայացնելու կարիք չկա՝ քանի որ վարձակալը ԱՁ է։
Շնորհակալ եմ շատ, այս դեպքում վարձատուն էլ 189 ձև չի՞ ներկայացնում վարձակալության մասով։
Ոչ, չեք ներկայացնում։