Հարկային հաշվի դուրսգրում մատակարարումից հետո

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։
Հարկային հաշիվ եմ դուրս գրել ապրանքի մատակարարման օրվանից մեկ օր հետո, ծանուցում եմ ստացել։ Ի՞նչ պիտի անեմ։
Ստացված ծանուցման մեջ առարկության բովանդակությունը լրացնե՞մ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ավելի լավ է հաշիվը ճշտեք մատակարարման ամսաթվով, ու այդ մասին գրավոր պատասխանեք ծանուցմանը։

Հասմիկ

Շնորհակալ եմ։ Ես հաշվապահ չեմ, ու չեմ առնչվել նման խնդիրների հետ։ Նոր բացված ՍՊԸ ունենք (միկրոձեռնարկության )համար ինքս եմ զբաղվում։ Խնդրում եմ կասեք՝ ո՞նց պետք է ճշտեն մատակարարման ամսաթվով։ Հաշիվը բացեմ, խմբագրել, լրացուցիչ տողում նշումներ անե՞մ։
Իսկ ծանուցմանը պատասխանելուց գրե՞մ, որ վրիպել եմ։

Tigran

Ինվոյսինգով պետք է կատարեք,բացեք նույնը ու պտիչկա դրեք որպես ճշգրտող հաշիվ: ծանուցմանը պատասխանելուց մի գրեք, որ վիրպել եք, գրեք որ կատարել եք ճշտում, հաշիվը ճշգրտել եք: Ամեն դեպքում նորմալ հաշվապահի հետ համագործակցեք:

Հասմիկ

Շնորհակալ եմ

Nerses

Օգտվեք հաշվապահի ծառայություններից։

Արթուր

Հարգելի Հասմիկ, իսկ համոզվա՞ծ եք, որ կարող եք դուրս գրել ապրանքի մատակարարման հաշիվ։

Հասմիկ

Այո, համոզված եմ հարգելի Արթուր։ Հաճախ եմ դուրս գրում ապրանքի մատակարարման հաշիվ։ Օգնության համար օգտվում եմ տարբեր հարթակներից, օգտվում եմ հարկային օրենսգրքից, խորհրդակցում եմ հաշվապահների հետ…
նմանատիպ պարզ գործողություններ, կամ հաշվետվությունների ներկայացնելու համար պարտադիր չի լինել հաշվապահ։
Ասեմ, որ սխալս մեխանիկական վրիպում էր, օգտվել էի քոփի-փեսթից։ Ու ի վերջո ոչ մի հաշվապահ ճիշտ չկարողացավ պատասխանել հարցիս, հարկային մարմնի աշխատակցի միջոցով կարողացա ճշտել անելիքս։
Անչափ շնորհակալ եմ բոլորին, ովքեր փորձեցին օգնել։