Հարկային հաշիվ դուրս գրելու համար

Արուսիկ․

Բարև Ձեզ։
Եթե ՍՊԸ-ն ուզում է հարկային հաշիվ դուրս գրել, բայց միկրոձեռնարկատիրական ոլորտում է աշխատում, պե՞տք է հանձնի 264 ձևը, դառնա ԱԱՀ վճարող, այնուհետև հաշիվ դուրս գրի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նայած հաշիվը ինչու եք ուզում դուրս գրել և ինչ հաշիվ եք դուրս գրելու, քանի որ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ՍՊԸ չի կարող իրավաբանական անձանց դուրս գրել ապրանքների մատակարարման հաշիվներ։ Ես կարծում եմ, եթե ուզում եք հարկային հաշիվ դուրս գրել` պետք է անցնեք ԱԱՀ դաշտ։

Ներսես

Միկրոյի դեպքում չեք կարող ԱԱՀ-ի հաշիվ գրել, ավտոմատ կանցնեք ԱԱՀ-ի դաշտ:

Tigran

Միկրոյի համակարգում գործող սուբյեկտները դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր, դուք երևի ուզում եք հարկային հաշիվ դուրս գրել, որ սուպերմարկետի հետ գործ ունենաք, այդ դեպքում պետք է դադարեք միկրոյի դաշտում գործելու: Թե՞ կա այլ պատճառ:

Karine

Դուք պետք է դուրս գրեք հաշվարկային փաստաթուղթ, եթե ուզում եք մնալ միկրոյի դաշտում։