Անի.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. եթե Ա/Ձ-ն բացվել է 2 ամիս առաջ և միկրոյի հայտ է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք այս պահին փոխել հարկատեսակը և համարվել ԱԱՀ վճարող: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում այս պահին և ի՞նչ հարկեր է ձևավորվում, եթե դեռ գործունեություն չի ծավալելու: Շնորհակալ եմ կանխավ:
Բարև Ձեզ, հարգելի Անի։ Այո, միկրոձեռնարկատիրության համակարգից կարող եք անցում կատարել ինչպես շրջանառության հարկի համակարգ, այնպես էլ հարկման ընդհանուր դաշտ, իսկ հակառակ անցում կատարել չեք կարող։ ԱԱՀ վճարող համարվողները ներկայացնում են ամսական ԱԱՀ հաշվարկ, ամսական եկամտային հարկի հաշվարկ, տարեկան շահութահարկի հաշվարկ։
Շնորհակալ եմ պատասխանի համար
Կարող եք հայտ ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու, միկրոյի համար տարին փակվելուց հետո կտաք 0-ական 256 ձևը, իսկ ԱԱՀ-ն ամսական 260 և 189 ձևերը կներկայացնեք։ Զանգեք՝ 099251222
Շնորհակալ եմ Նարինե ջան, իսկ կասեք 0 ական դրույքաչափով աշխատելու դեպքում ամսական ի՞նչ պարտադիր վճարումներ են ձևավորվում: Տարին մինչև 24 մլն ծավալ ունենալու դեպքում, կարո՞ղ եմ 2023թ-ից միկրո համարվելու հայտ ներկայացնել։
Եթե շրջանառություն չեք ունենալու, ինչո՞ւ եք ուզում անցնել ԱԱՀ դաշտ։
Այո, կարող էք փոխել հարկատեսակը և համարվել ԱԱՀ վճարող:Կարող եք հայտարարություն ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու մասին, եթե դեռ գործունեություն չի ծավալելու, ապա թող մնա ոնց կա, երբ ակտիվ կգործեք կանցնեք ԱԱՀ դաշտ:
Շնորհակալ եմ պատասխանի համար
Հարկատեսակը ճիշտ կլինի փոխել գործունեություն ծավալելուց առաջ։ Հայտարարություն կներկայացնեք ԱԱՀ-ով աշխատելու վերաբերյալ։
Հարգելի Անի, ներկայացրեք ձև N264-ը և միկրոձեռնարկատիրության համակարգից անցում կկատարեք հարկման ընդհանուր դաշտ և կհամարվեք ԱԱՀ վճարող:
Շնորհակալ եմ պատասխանի համար, կասեք եթե դեռ գործունեություն չի ծավալում՝ ի՞նչ պարտադիր վճարներ են ձևավորվում ԱԱՀ ի դեպքում։
ԱԱՀ – ի դեպքում՝ եթե դեռ գործունեություն չի ծավալում, պարտադիր վճարներ չեն ձևավորվում :
Ոչ, սակայն 0-ական ԱԱՀ հաշվետվությունները ու շահութահարկինը տարեկան պետք է ներկայացնեք։