Հարկային դաշտի փոփոխություն

Հեղինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Ոչ, հիմա չեք կարող։ Եթե գոնե որոշ ժամանակ լիներ մինչև փետրվարի 20- ը, գուցե դիմեիք ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովին և վերջինս բավարարեր ձեր դիմումը։ Ձեր պարագայում միակ տարբերակը այդ ԱՁ գործունեությունը դադարեցնելն ու այլ անձի անունով ԱՁ բացելն է։ Այս դեպքում նոր ԱՁ_ի անունով կարող եք տալ միկրոյի հայտարարություն։

Հեղինե

Շնորհակալ եմ շատ։

Հեղինե

Շնորհակալ եմ։

Tigran

Չեք կարող, շրջհարկով աշխատեք ավելի լավ է, մեկ անգամ եթե հաշվարկային փաստաթղթով ապրանք առաքեք, էլ չեք կարող միկրոյով գործել:

Karine

Նույն Ա/Ձ ֊ով չեք կարող։ Պետք է այլ անձի անունով բացեք։

Ալլա

Եթե զբաղվելու եք և առևտրով և արտադրությամբ, ապա իմաստ չունի դադարեցնել, քանի որ առևտուրը չի կարող միկրոյի դաշտում աշխատել։

Նաիրա

Հրգելի Հեղինե
Հավանաբար առևտուրն իրականացվում է ոչ մարզերում, քանի որ շրջ հարկի հայտարարությունեք ներկայացրել: Դուք հաշվետու տարվա մեկ ամիսը իրականացրել եք առևտրային գործունեություն, որը միկրոյի համակարգում չեր կարող գործել: Անկախ նրանից թե հաշվետու տարվա ընթացքւմ կվորոշեք մեկ այլ գործունեությամբ զբաղվել, որը կարող է միկրոյի համակարգում գործել, դուք այլևս չեք կարող հետ գնալ շրջ հարկից միկրոյի դաշտ Նույնիս եթե գանգատարկման հանձնաժողովի դիմում ներկայացնեիք:
Ձեր պարագայում տվյալ ԱՁ-ն դադարեցրեք, մեկ ուրիշ ԱՁ բացեք 20օրյա ժամկետում միկրոյի հայտարարություն ներկայացրեք և աշխատեք:

Nerses

Չեք կարող: