Հարկային դաշտի փոփոխություն

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ 2021թ-ին գործել է որպես միկրոձեռնարկատեր: 2022թ-ին արդեն տվել եմ հայտարարություն շարունակելու միկրոյով, սակայն փոխվել են պլանները, և որոշեցի անցնել շրջանառության հարկով հարկման: 201 ձևը ուղարկեցի, համակարգն առանց ինչ-որ խնդրի ընդունեց հաշվետվությունը: Կխնդրեի պատասխանել` հիմա ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ հետագայում կարող է խնդիր առաջանալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Ոչ մի խնդիր չի առաջանա: Միայն հիշեք, որ 2023 -ին 256 ձևը 0-ով ներկայացնեք:

Tigran

Խնդիր չի առաջանա, սակայն մի հատ այդ հարցով ՊԵԿ զանգեք, որ հարցեր չտան փետրվարի 20-ից հետո թե որ համակարգն եք ընտրել, համ էլ փաստարկ կլինի:

Ալլա

Անցում կատարել ավելի բարդ համակարգի կարող եք, հակառակը չեք կարող։

Karine

Կարծում եմ ոչ մի հարց չի առաջանա։ Հաշվի կառնվի ավելի ուշ տված հայտարարությունը։