Ջեմմա.
Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։
Գործելու եք շրջհարկի դաշտում 5 տոկոս եռամսյակային շրջանառությունից, հաշիվը դուրս եք գրելու էլեկտրոնային, տվյալ օրվա փոխարժեքով։
Ալլա ջան, իսկ հաշիվը եռամսյակային հիմունքով է գրվելու, թե՞ ամսական։
Նայած ոնց եք պայմանագիրը կնքել։
Ալլա ջան, ինչպես հասկացա միկրոձեռնարկատիրություն չի կարող լինել չէ՞ նմանատիպ գործունեությունը։
Այո, չի կարող։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:
Ալլա ջան, կասեք խնդրեմ` հաշվարկային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ հարկային հաշիվ:
Այդ գործունեությունը միկրոձեռնարկատիրություն չի կարող լինել, շրջհարկով պետք է գործեք: