Տաթև․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Պատրաստվում ենք հաստոց գնել Չինաստանից և միանգամից վաճառել Գերմանիա, ապրանքը ՀՀ սահմանը չի հատելու։ Խնդրում եմ ասել՝ վաճառքը և ձեռքբերումը Taxservice ում ի՞նչ տարբերակով է ներկայացվելու, և ո՞ր օրվա փոխարժեք վերցնեմ։ Աշխատում ենք ԱԱՀ ով։ Կանխավ շնորհակալ եմ։
Չեք նշել որ հարկման համակարգում եք գործում։
գրել է
ապրանքի գնման օրվա ու վաճառքի օրվա փոխարժեքները տարբեր օրերի են լինելու, նայեք նար ՀՕ հ.16 ու ապրանքի մատակարարման պահի մասին հոդվածները,
վաճառքի համար նաև ինվոյս պետք է կազմեք ու տաք գնորդին, ։
Քանի որ ապրանքի մատակարարման վայրը Ձեր դեպքում ՀՀ-ն չի, ապա վաճառքը ԱԱՀ-ով հարկման օբեյկտ չէ և պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր, ինչպես նաև շահութահարկի մասով 0 է։
շահութահարկի հաշվարկի մեջ երևում է և ինչպես է 0?