Հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում

Տաթևիկ․

Բարև Ձեզ: Ըստ ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-Ին մասի՝ «1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`…….»:

Հարցս հետևյալն է․ եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, արդյո՞ք դա համարվում է հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ըստ վերը նշված հոդվածների հիմքերի (113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ ), և արդյո՞ք արձակման նպաստ տրամադրվում է աշխատակիցներին, թե՞ ոչ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, դա չի համարվում է հաստիքի կրճատում, այլ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ԱՕ հ.105, այդ դեպքում արձակման նպաստ չի տրամադրվում,

Տաթևիկ

Շնորհակալ եմ:

Մարիաննա

Հարգելի Տաթևիկ, արձակման նպաստ վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում: Տվյալ դեպքում կատարվել է դրույքի փոփոխություն, որը, այո, համարվում է աշխատանքի էական պայմանների փոփոխություն, որի մասին գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել աշխատողին: Աշխատանքի էական պայմաններ են՝ աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային գործառույթները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Չի ծանուցվում՝
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների, լրավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, եթե կրճատված աշխատաժամանակի վարձատրությունը և մյուս պայմանները պահպանվում են:

Տաթևիկ

Իհարկե արդեն ճշտել էի:
Փաստորեն, ըստ 105-րդ հոդվածի 5-րդ մասի, այն է. եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի  109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի  համաձայն, և ըստ 129-րդ հոդվածի 1-ին մասի՝ վերը նշված հոդվածի հիմքով՝ գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ՝ հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը:

Շնորհակալ եմ շատ մեկնաբանության համար:

Մարիաննա

Այո, ճիշտ է: