Արմինե․
Եթե հաստիքի կրճատման հետևանքով աշխատողը ընկերության առաջարկով համաձայնվում է այլ աշխատանքի նույն բաժնում նույն պայմաններով, արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել, իրավունք ունի՞ ցանկության դեպքում ավելի շուտ աշխատելու նոր պաշտոնում, քան նշված է ծանուցման մեջ։ Նաև հետաքրքիր է՝ այս դեպքում արձակման նպաստ, վերջնահաշվարկ տալի՞ս են, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
ԱՕ 130 հոդված 1,1 կետի համաձայն, եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում և համապատասխանաբար նաև արձակման նպաստ էլ չկա։
Նույն գործատուի մոտ այլ աշխատանքի տեղափոխման դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ ցանկության դեպքում նոր պաշտոնում, քան նշված է ծանուցման մեջ, ավելի շուտ աշխատելու համար անհրաժեշտ է նաև գործատուի նախաձեռնությունը:
Հոդված 130.
Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում: