Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք անհրաժեշտ է ուենալ հաստիքացուցակ, ի՞նչ պայմանների դեպքում է հաստատվում նորը։ Օրինակ, եթե մի աշխատողի աշխատավարձ է ավելացել, արդո՞ք պետք է կազմել նոր հաստիքացուցակ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ ամեն տարվա սկզբում է հաստատվում հաստիքացուցակը։ Որոնումների արդյուքում տեսնում եմ միայն դպրոցների և մանկապարտեզների հաստիքացուցակ։ Կարո՞ղ է մեկը առևտրային գործունեությամբ/ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊԸ-ի հաստիքացուցակի օրինակ ուղարկի, շնորհակալ կլինեմ։
Եթե հաստիք չի փոխվել, աշխատավարձն է ուղակի ավելացել ապա ոչինչ փոխել պետք չէ։ Հաստիքացուցակը խմբագրում եք երբ կատարվում է փոփոխություն հաստիքներում, տարվա սկիզբ և վերջ էական չէ։
եթե նախատեսում եք ունենալ հաստիքացուցակ ելնելով աշխատողների թվից ունեցեք,դա ձեր ներկազմակերպական գործ է, իսկ աշխատավարձի ավելացումը դա պայմանագրում դրա չափի փոփոխման հարց է,