Հասույթի գրքի վերաբերյալ

Լիանա.

Խնդրում եմ օգնել հասույթի գրքի լրացման հարցով: Եթե հաստատագրված վճարով աշխատող կազմակերպություն է, ինչպե՞ս կարելի է գրանցել վաճառքի գները, եթե գնվում է ապրանքը` ենթադրենք մրգերը կգ-ով, սակայն վաճառվում է ափսեի մեջ դրված տարբեր մրգերով, ինչ-որ ֆիքսված գնով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ԴԱՎԻԹ

Լիանա, հարցից հասկացա, որ զբաղվում եք հանրային սննդով, որտեղ հասույթի գրքի վարումը պարտադիր չէ:

Lida

Հարգելի Դավիթ, ես նույնպես Հանրային սննդի ոլորտում եմ աշխատում, և շատ մանրամասն ուսումնասիրել եմ այդ հարցը, հասութի գիրք վարելը պարտադիր է: Իսկ հանրային սննդի ոլորտում դրա լրացման կարգը հարգելի Լիաննա կարող եք կարդալ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 31.07.97 Թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ» ԹԻՎ 315 ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հրամանում: Մասնավորապես այնտեղ ասվում է` 4.3 Հանրային սննդի ոլորտում իրականացվող տնտեսական գործունեության առումով կատարվող գրանցումներ

4.3.1 Հանրային սննդի ոլորտում իրականացվող տնտեսական գործունեության առումով տնտեսավարող սուբյեկտները գրանցման գրքում գրանցումները կատարում են ըստ ձեռք բերված հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների (այսուհետև` հումք) այլ ապրանքների, որոնք համապատասխան մշակման արդյունքում ստանում են խոհարարական արտադրանքի տեսք:

Գրանցումները կատարվում են հետևյալ կերպ.

«Ապրանքների գրանցման մասի»`

1-ին սյունակում նշվում է հանրային սննդի օբյեկտ (վայր) մուտքագրված (ստացված, ընդունված) հումքի տողի հերթական համարը (1, 2, 3, 4 և այլն),

-2-րդ սյունակում նշվում է հումքի` հանրային սննդի օբյեկտ մուտքագրման (ստացման, ընդունման) ամսաթիվը,

-3-րդ սյունակում նշվում է հումքի մուտքագրման (ստացման, ընդունման) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը,

-4-րդ սյունակում նշվում է հումքի ձեռքբերման ընդհանուր գումարը (ըստ մուտքի փաստաթղթերի), ներառյալ անուղղակի հարկերը:

-5-րդ սյունակում նշվում է հումքի անվանումը,

-6-րդ սյունակում նշվում է հումքի չափի միավորը (կգ, հատ և այլն):

-7-րդ սյունակում նշվում է հումքի մուտքագրված քանակը` ըստ չափի միավորների:

4.3.2 Գրանցման գրքի 8-14 սյունակներում գրանցումներ չեն կատարվում

4.3.3 Հանրային սննդի ոլորտում իրականացվող այն գործունեության մասով, որի արդյունքում ձեռք բերված (ընդունված, մուտքագրված, ստացված) հումքը, ապրանքները, չեն ենթարկվում մշակման (չեն ստանում սեփական արտադրության արտադրանքի տեսք և վաճառվում են նախնական տեսքով), գրանցումները կատարվում են սույն հրահանգչական նամակի 4.2 կետում նշված ձևով:

5. Գրանցման գրքի «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասում գրանցումները կատարվում են ըստ փաստացի ստացված (հաշվարկված) կանխիկ հասույթների գումարի:

Կարինե

Հարգելի Լիդա , քանի որ աշխատում եք հանրային սննդի ոլորտում, միգուցե կարողանաք օգնել ինձ: Անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ հանրային սննդի գործ. , ինչպե՞ս է կատարվում ապրանքի շարժը, և կա՞ արդյոք սննդի կալկուլյացիա, որից ես կարող եմ օգտվել:
Կանխավ շնորհակալ եմ:

Լիանա

Հարգելի Լիդա, շատ շնորհակալ եմ խորհուրդների համար, իսկ եթե դեմ չես լինի ծանոթանալու ավելի մոտիկից, թողնեմ իմ հեռախոսահամարը:

Lida

Հարգելի Լիաննա, իհարկե կարող ենք ծանոթանալ, ուղարկեք Ձեր հեռախոսահամարը FERAKO_LLC շնիկ MAIL.RU էլ. փոստին, ես կզանգահարեմ Ձեզ:

Նարեկ

Իմ կարծիքով հասույթի գիրք վարել պետք չէ, քանի որ դուք հաստատագրված վճար վճարող եք: