Վահագն․
Բարև Ձեզ։ Միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն ավտոտեխսպասարկման կետում ծառայություն է մատուցում և ապրանք է վաճառում։ Հասցեն Երևանից դուրս է: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե ցանկանում եմ շարունակել աշխատել միկրոյի դաշտում, ես կարող եմ հաշիվ վավերագիր դուրս գրել միայն ծառայությունների մատուցման համար, իսկ ապրանքի վաճառքի համար վավերագիր չեմ կարող դուրս գրել։
եթե ապրանքի վաճառքի համար վավերագիր դուրս գրեք,պետք է անցնեք շրջհարկի դաշտ։
Այո, ապրանքի վաճառքի համար հաշիվ վավերագիր դուրս գրելու դեպքում չեք կարող շարունակել աշխատել միկրոյի դաշտում :
Բայց, եթե և ծառայություն եմ մատուցում և ապրանք եմ վաճառում, ծառայության համար կարո՞ղ եմ չէ հաշիվ վավերագիր դուրս գրել։
Այո, ծառայության մատուցման մասով կարող եք հաշիվ վավերագիր դուրս գրել:
Այո, Ճիշտ եք հասկացել։