Արեգ.
Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ:
Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար:
2 հարց`
1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:
Բարև Ձեզ:
Կարծում եմ՝ կախված ԱՁ-ի գործունեությունից՝ կարող են լինել որոշակի տարբերություններ 240, 244 ձևերը լրացնելու հետ կապված։
1. Ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
Կարծում եմ՝ այո, եթե այլ պարտավորվածություններ չունեք, օրինակ՝ միգուցե պետք է լրացնել նաև «Համախառն եկամուտ» բաժնի տակ գտնվող Ձեզ համապատասխանող դաշտերը, ապա այո:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:
Որպես բացատրություն տրված է՝
հաշվարկի 6-րդ կետում լրացվում է շահութահարկի հարկման բազան (հարկվող շահույթը), որը լրացվում է հավելված 1-ով հաստատված՝ «Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկ»-ի 1-ին բաժնի աղյուսակի 87-րդ կետում նշված գումարը:
Խնդրում եմ նաև զանգահարել ՊԵԿ թեժ գիծ (http://www.petekamutner.am/ContactSrc.aspx) և փորձել համոզվել ինֆորմացիայի հավաստի լինելու կապակցությամբ։