Լիաննա․
Հարգելի հաշվապահներ, հարց ունեմ. ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել, չի ուղարկվել նաև տնօրենի գրանցման հայտը, ԱԱՀ-ի զրոյական հաշվարկները։ Հիմա 2022 թվականի փետրվարին այս բոլորը արվել է, տնօրենը գրանցվել է հետին ամսաթվով և ուղարկվել բաց թողնված զրոյականները, նաև եկամտային հարկի։ Հիմա նշանակվել է վարչական վարույթ` եկամտային հարկի հաշվարկը ուշացնելու համար։ Ի՞նչ չափի տույժի մասին կարող է խոսք լինել, կիսվեք ձեր փորձով։ Շնորհակալություն։
Հաշվետվությունը ժամանակին չներկայացնելու համար տուգանքը 10-20000 է: Մի հիմնավոր բացատրություն գրեք, որ գոնե վարույթը կարճեն, իզուր չմուծեք այդ գումարը, մանավանդ որ ուղղումները արդեն արվել են:
Բացի հաշվարկները ուշ ներկայացնելու համար և հարկերը ուշ վճարելու համար հաշվարկված տույժերից նաև տուգանվելու է պատասխանատու անձը։
Սխալը հայտնաբերել եք դուք և կատարել եք ուղղումներ, տույժ տուգանք պետք է առաջանա։ Այո, գրավոր բացատրություն ներկայացրեք։