Հաշվետվությունները հանձնվել են հին բլանկներով

Ալլա.

Խնդրում եմ, շտապ արձագանքեք: 2012թ. 1-ին եռամսյակի հաշվետվությունները փոստով ուղարկել եմ հին ձևաթղթերով: Մի կազմակերպության համար արդեն ծանուցագիր են ուղարկել, որ հին ձևաթղթի պատճառով վարչական տուգանք է առաջացել, մյուս կազմակերպության համար չեմ ստացել ծանուցագիրը, բայց ուզում էի ինքնուրույն ճշտել` չվերցրեցին և ասացին. «Եթե փոստով ուղարկես, կհամարվի ուշացրած հաշվետվություն, և կրկին վարչական տուգանք»: Խնդրում եմ, ուղղություն տաք` ինչպես վարվեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աշոտ

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 169 պրիմ 1 հոդվածի համաձայն՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16 պրիմ 1 հոդվածի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների, հաշվեկշիռների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը և դրանից հետո ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից, հաշվեկշիռներից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ):

Դուք Պետ Եկամուտների նախարարի հրամանին կից հավելվածով սահմանված կարգով հաշվետվություն չեք ներկայացրել, սակայն սահմանված կարգով հաշվետվություն չներկայացնելը չի առաջացնում վարչական պատասխանատվություն, Դուք այնուամենայնիվ ներկայացրել եք հաշվետվություն, որը ճշտման կարիք ունի:

Ներկայացրեք ճշտված հաշվարկ, հաշվետվության վրա պարտադիր նշեք «ճշտված» և ուղարկեք փոստով: Հարկային տեսչությունը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կկազմի, որի հետ Դուք կարող եք համաձայնվել և վճարել 20 000 ՀՀ դրամ կամ կարող եք վիճարկել դատական կարգով ՀՀ Վարչական դատարանում: