Արամ․
Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է 17/05/2024 թվականին: Մայիս ամսին գործարք չի կատարվել, բայց մինչ այժմ զրոյական հաշվետվություն չի ուղարկվել մայիս ամսվա համար: Արդյո՞ք տույժ առաջանում է, և ի՞նչ պետք է անել ուղղելու համար: Կանխավ շնորհակալություն։
Զրոյական հաշվետվությունը ուղարկեք, կարծում եմ վարչական այնուամենայնիվ կգա:
Իսկ ինչքա՞ն է հնարավոր տույժի չափը։
10000-20000 դրամ
անպայման ուղարկեք ԱԱՀ ամսեկան հաշվետվությունը
Մայիսի համար ուղարկեք զրոյական հաշվետվություն։ Տույժ չի լինի, բայց վարչական հավանական է կլինի՝ առաջին անգամի համար 10 000-ից 15 000 դրամ։