Հայկ.
Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք.
ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է.
Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ:
Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին:
Նախապես շնորհակալություն:
Նայեք 21 փետրվարի 2013 թվականի N 144-Ն «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ո Ր Ո Շ ՄԱՆ 1 կետի 2-րդ ենթակետը
2) եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն ժամանակավոր անաշխատունակության նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի գումարի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ սահմանված լիազոր մարմինը՝ հարկային մարմնի հաստատած տեղեկանքի հիման վրա։
Պետք է լրացնեք նաև Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) սկիզբը և ավարտը, և գումարը նշեք ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Ըստ կարգի 1. Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա համար վճարվող եկամտային հարկի գումարները:
2. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` ՀՀ պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը (այսուհետ` գործատուին փոխհատուցման ենթակա գումար) վճարում է իր միջոցներից, որը գործատուին փոխհատուցում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):
3. ՀՀ պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:
Պետք է լրացնեք նաև 1.10 տողը: