Հաշվարկել մաշվածությունը գծային եղանակով

Աննա․

Կազմակերպությունը 2013թ․ օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000դրամ, գումարած ԱԱՀ։ Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000դրամ, ներառյալ՝ ԱԱՀ։ Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսավարման եղանակով և տևել է երկու ամիս։ Տեղակայման համար ծախսվել են նյութեր՝ 30 000դրամ, հաշվարկվել է աշխատավարձ 40 000 դրամի չափով։ Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է հինգ տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 37 000դրամ։ Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար գծային եղանակով, որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

550000+50000+30000+40000=670000 դրամ Սարքավորման սկզբնական արժեք
(670000-37000)/5=126600դրամ տարեկան մաշվածք
670000-126600=543400 դրամ հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ

Աննա

Կտա՞ք ձևակերպումները։

Ալլա

Դտ 111 կտ 5215 550000
Դտ 111 կտ 5213 50000
Դտ 111 կտ 211 30000
Դտ 111 կտ 5271 40000
դտ 813 կտ 112 126600

Աննա

Իսկ հաշվանցման խնդիր չկա՞։