Նազելի.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն:
Առհասարակ հարկային հաշիվներ / հաշվարկային փաստաթղթեր ֆիզիկական անձանց անունով դուրս են գրվում այդ անձանց պահանջով: Եթե նման պահանջ չկա, կարող եք դուրս չգրել: Սակայն ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեք:
Ոչ, պարտադիր չէ: