Հաշվարկային հաշվի դուրսգրում

Լուսի.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որն ունի գեղեցկության սրահ, աշխատում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք ծառայությունների մատուցման հաշվարկային հաշիվ դուրս գրել՝ պրակտիկայի անցկացում:
Եվ ես մեկ հարց՝ ՀՀ լիցենզավորման օրենքի համաձայն, եթե գեցեկության սրահը ունի կոսմետոլոգիական ծառայություն և կատարում է միայն էլոս մազահեռացում, ներարկումներ, մեզոթերապիա և նմանատիպ այլ ծառայություններ չի մատուցում, անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա հանել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ծառայությունների մատուցման հաշվարկային հաշիվ դուրս գրում եք եթե իրականացնում եք վճարովի ուսուցում, եթե պրակտիկայի անցկացումը նպատակ ունի աշխատանքի ընդունել անձին դա արդեն այլ հարց է: Եթե կոսմետոլոգիական ծառայության շրջանակներում բժշկակաև օգնության ցանկին վերաբերող աշխատանքներ չեն իրականացվում,ապա լիցենզիայի կարիք չկա:

Լուսի

Armenian Progressive Youth կենտրոնի կողմից աշխատող ենք ընդունում 1,5 ամսով, որի աշխատավարձի և հարկերի վճարումն իրականացնելու է կենտրոնը, ինչպես նաև կենտրոնի համար ամսական ծառայության հաշիվ պիտի գրենք 30000 դրամին համարժեք։

Tigran

Այսինքն՝ այդ 1,5 ամսվա հաշվով աշխատավարձի պահումների գումարը իրենք հատուցելու են + ուսման վարձ՝ ամսական 30 000, թե՞ միայն 30000 1,5 ամսվա հաշվով: Իսկ մինիմալ աշխատավարձը ուսուցանվողի որքա՞ն եք վերցրել, ուսուցման արդյունքում աշխատանքի մնալու է ձեր մոտ, թե՞ ոչ:

Լուսի

Մինիմալ չէ, 100 000 դրամ՝ չհաշված հարկերն ու այլ պարտադիր վճարներ: Բայց հաշվի մեջ դասընթաց կամ ուսուցում չպետք է նշվի:

Tigran

100000 դրամ +հարկերն ու այլ պարտադիր վճարները լինում են 114221:

Մարինե

Միկրոյով աշխատելու դեպքու հաշիվ դուրս գրել չեք կարող,ինչպես նաև չեք կարող դուրս գրել ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ կտրոն: Եթե գրեք ապա այդ օրվանից համաձայն հարկային օրենսգրքի 267 հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի համաձայն կհամարվեք շրջանառության հարկ վճարող, կամ կմտնեք ընդհանուր հարկման դաշտ:

Ալլա

Այդպիսի բան չկա, այդ կետը առք ու վաճառքով զբաղվողին է վերաբերվում։