Հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
ԱԱՀ-ի դաշտում աշխատող ընկերության կողմից հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր տողում և ո՞ր հոդվածի տակ է պետք գրել։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ դիմացի կողմը բարեգործական հիմնադրամ է և ձեր գրվածից երևում է , որ դուրս եք գրել հաշվարկային փաստաթուղթ, իրենք պետք է ձեզ հիմք ներկայացնեն ԱԱՀ ազատելու վերաբերյալ , իսկ ԱԱՀ հաշվետվության մեջ պետք է այդ գումարը ներկայացնեք 13-րդ տողում հիմք նշելով Օրենսգրքի 64-րդ հոդված 2-րդ մասի 10-րդ կետը։

Tigran

Եթե այդ գործարքը առնչվում է 64 հոդվածի 2-րդ մասի 10-րդ ենթակետին, ապա 13-րդ տողում, եթե ոչ՝ 7-րդ:

Անահիտ

Շնորհակալ եմ բոլորից։

Ներսես

Պետք է 13-րդ տողում նշեք 64-րդ հոդվածի համապատասխան կետը: