Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ
Հասցե՝ Քաղաք Երևան, Փոքր կենտրոն, Իսրայելյան 37, 1/1
Հեռախոս՝ 011-408-608
Էլ․ փոստ՝ hr@taccount.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
Աշխատանքի նկարագրություն՝
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների:
Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառման պարտականությունների ամբողջ շարքի համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Հաշվապահական հաշվառման վարում
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Հավելյալ տեղեկություններ՝
Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
- Կայուն աշխատանք
- Մրցակցային աշխատավարձ
- Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
- Անվճար LUNCH
- Կորպորատիվ միջոցառումներ
- Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները
- Փորձառու թիմ ղեկավարներ, ովքեր մանրակրկիտ աշխատանք են տանում յուրաքանչյուր աշխատողի հետ
- Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։
Պահանջներ: Պահանջվող որակավորումներ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- Համափատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Այլ նշումներ: Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 – 18։00։
Վերջին մեկնաբանություններ