Լարիսա․
Բարև Ձեզ, ես ուսանող եմ, մի քանի ձևակերպումներ դժվարանում եմ կազմել, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք․
1) Անշարժ գույքի վարձավճարի արտացոլում (ձևակերպում)։
2) Անշարժ գույքի վարձավճարի գծով պարտավորության մարում դրամարկղից։
3) Վարձավճարների գծով ֆիզիկական անձին վճարված եկամուտներից պահված (գանձված) եկամտային հարկիարտացոլում։
4) Տարեկան գույքի մաշվածություն։
5) Հաստոցների մաշվածություն։
6) Համակարգչային տեխնիկայի մաշվածություն։
7) Բեռնատար տրանսպորտային միջոցի մաշվածություն։
8) Փետրվար ամսվա համար ԱրմենՏել ՓԲԸ-ի կողմից ներկայացված հարկային հաշվի համաձայն` հեռախոսակապի գծով ծախսերը կազմում է 32 175 դրամ, ներառյալ ԱԱՀ։ Ըստ կատարված հաշվարկ-տեղեկանքի` 32 175 դրամ ծախսից 24 125 դրամը վարչական նպատակներով է, 1 200 դրամ` իրացման և 6 750 դրամը` արտադրական։
9)Միչև 200 ձիաուժ շարժիչի հզորությամբ բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար գույքահարկը հաշվարկվում է յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 100 դրամ տարեկան դրույքաչափով։ Ըստ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագրի` շարժիչի հզորությունը 150 ձիաուժ է։ Փետրվար ամսվա համար գույքահարկի գծով ծախսը կկազմի 1 250 (150*100) / 12 դրամ։ Տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։
Շնորհակալ եմ նախապես։
Լարիսա որտեղ եք սովորում, սա երկար հարցեր են, մի քանիսի հաշվով կօգնեմ, բայց հաշվային պլանը նորից պետք է կամ կարդաք, կամ բացատրեն,
8) Փետրվար ամսվա համար ԱրմենՏել ՓԲԸ-ի կողմից ներկայացված հարկային հաշվի համաձայն
հեռախոսակապի գծով ծախսերը կազմում է 32 175 դրամ, ներառյալ ԱԱՀ։ Ըստ կատարված հաշվարկ-տեղեկանքի
32 175 դրամ ծախսից 24 125 դրամը վարչական նպատակներով է, 1 200 դրամիրացման և 6 750 դրամը
արտադրական։դտ 713 կտ 521 24125,
դտ 712 կտ 521 1200
դտ 811 կտ 521 6750,
9)Միչև 200 ձիաուժ շարժիչի հզորությամբ բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար գույքահարկը հաշվարկվում է յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 100 դրամ տարեկան դրույքաչափով։ Ըստ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագրի` շարժիչի հզորությունը 150 ձիաուժ է։ Փետրվար ամսվա համար գույքահարկի գծով ծախսը կկազմի 1 250 (150*100) / 12 դրամ։ Տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը։ դտ 713 կտ 5245 «Պարտքեր գույքահարկի գծով»
1) Անշարժ գույքի վարձավճարի արտացոլում (ձևակերպում)։
դտ 713 կտ 5213 «Կրեդիտորական պարտքեր ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով»
2) Անշարժ գույքի վարձավճարի գծով պարտավորության մարում դրամարկղից։
դտ 521 կտ 251
4) Տարեկան գույքի մաշվածություն։հարցը հստակ չէ,
3) Վարձավճարների գծով ֆիզիկական անձին վճարված եկամուտներից պահված (գանձված) եկամտային հարկի արտացոլում։
դտ 713 կտ 524
5) Հաստոցների մաշվածություն։ դտ 811 կտ 112