Հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ:
-Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400.000 դր. արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով:
-Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս:
-Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

– Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ դտ 252 կտ 511:
– Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում՝ դտ 821կտ 211:
– Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400 000 դրամ արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով՝ դտ 224 կտ 252:
– Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս՝ դտ 714 կտ 824:
– Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում՝ դտ 531 կտ 252:

Մարա

Շնորհակալություն

Tigran

– Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ դտ 252 կտ 511:
– Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում՝ դտ 821 կտ 211:
– Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400 000 դր. արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով՝ դտ 224 կտ 252:
– Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս՝ դտ 714 կտ 132 կամ 812:
– Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում՝ դտ 111/115 կտ 119, եթե Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում է, եթե սրան է վերաբերում:

Մարա

Շնորհակալ եմ Ձեզ ինձ աջակցելու համար: