Հաշվապահական ձևակերպում

Արփինե.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Կազմել եմ խնդիր, որը վերաբերում է ավելացման իրավունքով ժամկետային ավանդին։ Հաճախորդը 01.05.2019թ.-ին ներդրել է 120 000 դրամի՝ ավելացման իրավունքով ավանդ։ Ավանդի տարեկան տոկոսադրույքը 8,75 % է, իսկ ավանդի ժամկետը 450 օր է (24․07․2020թ․)։ 25-րդ օրը հաճախորդը ցանկանում է կատարել ավանդի համալրում՝ 50 000 դրամի չափով։ Այնուհետև 67-րդ օրը հաճախորդը կրկին ցանկանում է կատարել ավանդի համալրում, այս դեպքում՝ 80 000 դրամի չափով։ Եկամտային հարկի չափը 10 % է։ Այս խնդրի նպատակն է կատարել հաճախորդի՝ ժամկետային, ավելացման իրավունքով ավանդի տոկոսագումարի հաշվարկը և ներկայացնել այդ ավանդի հաշվառումը բանկի հաշվային պլանով։ Տոկոսագումարը հաշվարկել եմ, ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ժամկետային ավանդի ներդրում՝ դտ 10422 «Ֆինանսական կազմակերպություններում ներդրված ժամկետային ավանդներ» կտ Դրամական միջոցներ, ժամկեետային ավանդների գծով ստացվող տոկոսներ՝ Դտ – 10423 Կտ 10422: Եկամտային հարկի վճարումը որպես հարկային գորածակալ դտ 39102 Կրեդիտորական պարտքեր այլ հարկերի ու տուրքերի գծով կտ Դրամական միջոցներ։