Անուշիկ.
Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:
Դա ղեկավարության խնդիրն է: Եթե դուք ժամանակին դիմում եք գրել, ձեզ պարտավոր են ազատել աշխատանքից: Ազատման ամսաթվից հետո կատարելիք աշխատանքը նոր հաշվապահը պետք է անի:
Ի դեպ, վերջնահաշվարկը ինքներդ կարող եք անել:
Կազմակերպության տնօրենն է դառնում պատասխանատու մինչև նոր հաշվապահ ընդունելը: Հարցերի համար գրեք մեզ h.accntnt շնիկ gmail.com
Դուք պետք է հանձնում-ընդունում կատարեք Տնօրենի հետ (կամ այն անձի հետ, ով որ ձեզ աշխատանքի է ընդունել, որպես կանոն դա լինում է տնօրենը), վերջնահաշվարկ աշխատանքից ազատում և մնացած բոլոր հարցերը պետք է կարգավորի տնօրենը, այսինքն ինքը կարող է համապատասխան փաստաթղթերի տակ ստորագրի:
Ես հաշվապահ եմ և կարող եմ աշխատել Ձեր փոխարեն: