Հաշվապահական խնդիր

Ella.

Բարև ձեզ, ո՞վ կարող է օգնել լուծել հետևյալ խնդիրը․

Հայկական կազմակերպությունը, որի ֆունկցիոնալ արժույթը ՀՀ դրամն է, ներմուծում է 120,000 ԱՄՆ դոլար արժեքով սարքավորումներ “X” ընկերությունից 2017 թվականի հունիսի 5-ին, որի համար նախօրոք փոխանցել է 100 000 դոլար կանխավճար: Կանխավճարի փոխանցման օրվա 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 420 դրամ է: Այնուհետև ձեռքբերման մաքսազերծման օրը փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարը 435 դրամ է: Դեկտեմբերի 31-ի դրությամբ, երբ փոխանակման փոխարժեքը 1 ԱՄՆ դոլորը 420 դրամ է, մնացած 20 000 ԱՄՆ դոլար պարտքը դեռևս մարված չէր: Վճարումը կատարվել է 1 ամիս հետո, երբ 1 ԱՄՆ դոլարը 460 դրամ է: Պահանջվում է որոշել սարքավորման սկզբնական արժեքը և “X” ընկերության հանդեպ պարտավորության գումարը ֆունկցիոնալ արժույթով առ 31.12.2017 թվականին:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ…

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

420*120000=50400000 գնման գինը, ձեռքբերման գինը մաքսազերծման օրը 435*120000=52200000, ընկերությունը փոխարժեքի փոփոխման արդյունքում կրել է լրացուցիչ ծախս 5220000-50400000= 1800000-ի չափով,
սարքավորման սկզբնական արժեքը առանց մաքսազերծման ծախսերի կլինի
52200000+20000*460=61400000,
և “X” ընկերության հանդեպ պարտավորության գումարը ֆունկցիոնալ արժույթով առ 31.12.2017 թվականին 420*120000= 50400000:

Էլլա

Շնորհակալություն

Knarik

Պետք է կատարեք գործընկերոջ հաշվի վերագնահատում։