Հաշվապահական խնդիր

Լիլիթ․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.

Կենցաղային տեխնիկա վաճառող կազմակերպությունը 2016 թ. դեկտեմբերի 31 –ին պահեստում ունի երկու գազօջախ, յուրաքանչյուրի ինքնարժեքը 400 000 դրամ, վաճառքի գինը նմանատիպ ապրանքի 480 000 դրամ է: Սակայն գազօջախները ունեն անսարքություն, և վերանորոգման ծախսը դրանց գծով կկազմի 60 000 դրամ, որից հետո կարող են վաճառվել 430 000 դրամով: Պահանջվում է որոշել `

Ա) ինքնարժեքը 2016թ. դեկտեմբերի 31 –ին
Բ) իրացման զուտ արժեքը 2016թ դեկտեմբերի 31–ին
Գ) այն արժեքը, որով պետք է արտացոլվեն ապրանքները ֆին. վիճակի մասին հաշվետվությունում

Այլ հաշվապահական խնդիրներ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ա) ինքնարժեքը 2016թ. դեկտեմբերի 31 –ին
400 000 դրամ*2,
Բ) իրացման զուտ արժեքը 2016թ դեկտեմբերի 31–ին
0
Գ) այն արժեքը, որով պետք է արտացոլվեն ապրանքները ֆին. վիճակի մասին հաշվետվությունում
400000*2, քանի որ պետք է նորոգվեն ու դրանից հետո կիրացվեն հաջորդ տարի
430000*2, իսկ վերանորոգման ծախսը դրանց գծով 60 000 դրամը, պետք է դիտարկել իրացման այլ ծախս, քանի որ եթե չարվեն,ապա ոչ թե կիրացվեն 430000-ով այլ անգամ 370000-ով,  

Արփինե

Ա)2*400000
Բ)0
Գ)2*400000
Իսկ վերանորոգումից հետո ինքնարժեքին կգումարվի վերանորոգման գումարը