Ալլա․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը․
Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։
Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 58 000 դրամի չափով։ Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։
Դիտել այլ հաշվապահական խնդիրներ
Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
դտ 111 կտ 252, դտ 111կտ 821,
Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն:
դտ 822 կտ 521, դտ 521 կտ 252,
Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ դտ 521 կտ 252,
Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500,
դտ 822 կտ 211
բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 58 000 դրամի չափով։
դտ 822 կտ 527.525
Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։