Հաշվապահական խնդիր հաշվեկշռի վերաբերյալ

Մարա.

Խնդրում եմ, այս մեկն էլ օգնեք: Շնորհակալություն:

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)՝
Հիմնական միջոցներ՝ 2500
Կրեդիտ. պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5250
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 480
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 510
Արտադրանք՝ 1000
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ. պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1350
Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 620
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 400 $ (1 $ = 410 դրամ)
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները (հազ. դրամ)՝
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 990
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1400
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 500
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 200
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1900
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 320
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Սա բալանս է, ափսոս ժամանակ չունեմ, հատ-հատ պետք է գրվի…

Karine

Ես խորհուրդ կտամ՝ ինքնուրույն փորձեք լուծել այս խնդիրը, քանի որ լուծման գործընթացը շատ հեշտ է և հետաքրքիր։ Վերցրեք հաշվային պլան, թղթի վրա գծեք 01.01.2017թ.-ի դրությամբ բոլոր մնացորդներին համապատասխան տեաձև սխեմաները, գրանցեք սկզբնական մնացորդները, այնուհետև դբ-ային կամ կտ-ային շարժը արտացոլեք և ստացեք համապատասխան վերջնական մնացորդները։ Կարծում եմ՝ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Հաջողություն եմ մաղթում։

Gor

Իսկ միայն հունվա՞ր ամսին է աշխատել կազմակերպությունը: