Ani.
Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ խոշոր կազմակերպությունում՝ հաշվապահի հաստիքով՝ մոտ 2 ամիս է: Խնդրում եմ, ինձ կասեք՝ ի՞նչ գրքեր կարող եմ ուսումնասիրել կամ ինչպե՞ս կարող եմ խորանալ աշխատանքի մեջ՝ տեսական մասը ավելի լավ հասկանալու։ Ինչ վերաբերում է ծրագրերին ամեն ինչ պարզ է։ Շնորհակալ եմ։
Թաթուլ Մովսիսյանի հաշվապահական հաշվառման գրքերը կարդացեք:
Բացի Թաթուլ Մովսիսյանի հաշվապահական հաշվառման գրքերից, էլի շատ նյութեր կան կարդալու, նայեք կայքից ստանդարտները, տարբեր հարցերի մասին օրենսդրությունը, իսկ կարևորը որ հասկանաք կազմակերպության ընթացակարգերը, դա է կարևոր, թե չէ չոր հաշվապահությունով չի, փորձից ելնելով եմ ասում:
Վերը նշվածից բացի կարդացեք հարկային և աշխատանքային օրենսգրքերը։