Կարինե.
Բարև Ձեզ:
Մի հարց։ Եթե կազմակերպությունը ոչ նյութական ակտիվ է վաճառել` ի՞նչ հաշիվ պետք է գրի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարինե.
Բարև Ձեզ:
Մի հարց։ Եթե կազմակերպությունը ոչ նյութական ակտիվ է վաճառել` ի՞նչ հաշիվ պետք է գրի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե ԱԱՀ վճարող եք, ապա հարկային հաշիվ, քանի որ ոչ նյութական ակտիվի օտարումը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է: Եթե շրջհարկ վճարող եք, ապա հաշվարկային փաստաթուղթ:
Ոչ նյութական ակտիվի վաճառքի համար պետք է դուրս գրել ծառայության մատուցման հարկային հաշիվ, եթե ԱԱՀ վճարող եք, կամ ծառայության մատուցման հաշվարկային փաստաթուղթ, եթե ԱԱՀ վճարող չեք, քանի որ ըստ Հարկային օրենսգրքի
Ծառայության մատուցում է համարվում նաև՝
ա. ապրանքի
վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաև գույքի՝ լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը
տոկոսի գումարների մասով,բ. փոխառության տրամադրումը,
գ. ոչ նյութական ակտիվի օտարումը,
դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը։
Բարև Ձեզ, Կարինե:
Կախված ձեր հարկման ռեժիմից կամ պետք է դուրս գրել Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ՝ եթե ԱԱՀ վճարող եք կամ Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր:
Այո, կախված է թե որ հարկման համակարգում եք աշխատում: