Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Ցանկալի է: Այնտեղ կա տեղ, որ նշում եք «ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ», ու գրում:

Ալլա

Հարկային օրենսգրքի հոդված 56. Հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը

1. Կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:

2. Մանրածախ առևտրի, բնակչության համար աշխատանքների կատարման և (կամ) բնակչությանը ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառող կամ Օրենսգրքի 74-րդ գլխով սահմանված կարգով հսկիչ դրամարկղային մեքենա շահագործող ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կարող է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր դուրս չգրել, եթե ապրանքի գնորդը, աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունն ստացողը չի պահանջում դուրս գրել հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր:

3. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝

1) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

2) Կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Կառավարության սահմանած կարգով:

4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերի, իսկ բեռնագիրը դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը:

Արա

Եթե ցանկանում եք միրգ արտահանել ԵՏՄ երկրներ, տվյալ դեպքում սովորաբար պետք է օգտվել ինվոյսինգ համակարգից, սակայն այն բավարար չէ, պետք է նաև հարկային մարմիններին ներկայացնել հաշվետվություն, որտեղ ներբեռնվում է Ձեր՝ ինվոյսինգ համակարգով լրացրած փաստաթուղթը, այնուհետև լրացնել վիճակագրական ձևը, որտեղ ևս նշվում է ինվոյսինգ փաստաթղթի համարը:

Հայկանուշ

Արտահանելու համար ինվոյսինգ համակարգից օգտվելը, իմ տեղեկություններով, ցանկալի է, սակայն պարտադիր չէ: